Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 18-ին տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 15 մլրդ 265 մլն դրամ, որից մրցակցային`13 մլրդ 445 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`1 մլրդ 820 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 251 937 378 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8739 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



