Հայ մարզիկները ևս յոթ մեդալ վաստակեցին սամբոյի Եվրոպայի առաջնությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊրահայում շարունակվում է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Երկրորդ օրը հայ սամբիստները եւս 7 մեդալ նվաճեցին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, երիտասարդների պայքարում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Արծաթե մեդալի արժանացան Կարեն Հովհաննիսյանը (81 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ) եւ Աննա Մկրտչյանը (+ 80կգ, Մ 20): Բրոնզե մեդալներ նվաճեցին Գասպար Հայրապետյանը (52 կգ, Մ 18), Սերգեյ Պողոսյանը (65 կգ, Մ 18), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ, Մ 18), Արթուր Մանուկյանը (52 կգ, Մ 20):
Առաջնության երկու օրվա արդյունքներով հայ սամբիստները նվաճել են 12 մեդալ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



