Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կա՞ հին Երևան, կա՞ քաղաքի պատմությունը ցուցադրելու հնարավորություն և հաջորդականություն

ԲԼՈԳ

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե որևէ մեկը հյուր գնա թբիլիսցուն, ապա նա գիտե՝ ինչ կարող է ցույց տալ, ուր տանել, որ թաղամասը, ինչպես ավելի լավ ու հասկանալի ցուցադրել թբիլիսյան կոլորիտը, ըստ թաղամասերի և շինությունների ներկայացնել այդ քաղաքի պատմությունը: Ցուցադրելու շատ բան կա՝ պահպանված ու պահպանվող, հոգատարություն և ուշադրություն քաղաքի պատմության գնահատման ու կերտման ուղղությամբ…
Իսկ մեզ մո՞տ… Մեր սիրելի Երևանո՞ւմ…
Ո՞ւր տանես, ո՞ր թաղամասը… Կա՞ հին Երևան, կա՞ քաղաքի պատմությունը ցուցադրելու հնարավորություն և հաջորդականություն…
Չկա… Կո՞նդ տանես, Սարի թա՞ղ, Չարբա՞խ, Արե՞շ, «Հաղթանակ» զբոսայգու ջարդուփշուր, ճռնչացող, վտանգավոր կարուսելնե՞րը, Հրազդանի կիրճի «վետերոկնե՞րը», մոթելնե՞րը, աղտոտված, աղբով լեցուն Զանգո՞ւն, կիրճից երևացող անսիստեմ ու տձև կառույցնե՞րը… Էրեբունի ամրո՞ց՝ անխնամ, անշուք, կեղտով ու անհամ գրություններով պատված, Արին Բե՞րդ, ժանգոտած գնացքներով, «կուստարնի» սարքած կամրջով մանկական երկաթուղի՞...
Չկա՛, տարբերակ չունենք… Տանենք Ծիծեռնակաբերդ, Եղեռնի զոհերի հուշարձանը ցույց տանք, «հպարտանանք»՝ ինչպես են մեզ կոտորել ու ջարդել… Լավ, դա էլ արեցինք, էլ ի՞նչ կա… Երևանի կուբիկ-ռուբիկ, նոր անճաշակ ու քաղաքաշինական նորմերից հեռու շինություններն ու «կոթողնե՞րը»…

Երևանից դուրս էլ մի բան չի… Ո՛չ ճանապարհ կա, ո՛չ մաքրություն, ո՛չ ենթակառուցվածքներ, ո՛չ էլ զբոսաշրջիկներին գրավող որևէ բան…
Չնայած էքստրիմի սիրահար զբոսաշրջիկների համար նայելու շատ բան կա՝ քարուքանդ, խորհրդային տարիների ասֆալտի հետքերով ճանապարհներ, նախնադարյան զուգարաններ, փնթի ճաշարաններ, պլաստիկե շշերի, ցելոֆանների, աղբի կույտեր, վայրենաբար «քրքրած, բռնաբարված, լլկած, տանջահար» արձաններ, աջ ու ձախ պահանջատեր մուրացիկներ…
Գրեցի, բայց ո՞ւմ համար… Ով պետք է միջոցներ ձեռնարկի, նա չի էլ կարդում, թքած ունի նման գրառումների վրա, իսկ ով էլ կարդում է, նա ինքն էլ գիտե և անզոր է որևէ բան փոխել…
Հա՛, կարևորը ամեն մեկն իր այգում, իր կալվածքում շքեղ պալատներ ու «սեփական» եկեղեցի ունենա… Այ դա է գերխնդիրը… Զբոսաշրջիկների հերն էլ անիծած ու թքած նրանց կարծիքների վրա…

 

Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր Միքայելյան