Հայկական հարցերի հետ կապված ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայկական հարցերի հետ կապված ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
«Աշխատանք տարվում է Թրամփի վարչակազմի հետ, նամակներ են գրվում նախագահին: Նախագահի վարչակազմի հետ կա երկխոսություն, կարծիքների փոխանակում: Դրանից բացի, հանդիպումներ են անցկացվում կոնգրեսականների հետ: Այսօր դժվար է ասել, թե նախագահն ինչ է մտածում, որովհետև երբեք չգիտենք, թե ինչ է ասելու: Ասեմ, որ նախագահ Թրամփին անձամբ ճանաչող հայեր կան, մենք փորձում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արփի Վարդանյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



