Ինչպիսի՞ կանանց մոտ են տղամարդիկ ավելի երկար ապրում
ՖՈՏՈՇվեդ գիտնականների մի խումբ ուսումնասիրություն է իրականացրել և ուսումնասիրության արդյունքների վրա հիմնվելով հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Գիտնականները հաղորդում են, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել։
Ուսումնասիրության ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են մոտ 1.5 միլիոն զույգերի առողջությունը։ Նրանք ուշադրություն են դարձրել այն բանի վրա, թե ինչ կրթություն է ստացել կինը։ Կրթության հետ մեկտեղ, հաշվի է առնվել, թե ինչ տեսք ունի նա։
Փորձի արդյունքներն անգամ զարմեցրել են հեղինակներին։ Պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր կին են ընտրել ոչ թե ըստ գեղեցկության, այլ՝ խելացիության, ապրում են ավելի երկար։ Ընդ որում, նրանց սեփական ինտելեկտուալ հմտությունները որևէ կերպ չեն ազդել կյանքի տևողության վրա։
Գիտնականները նման արդյունքը բացատրում են ընտանիքում կնոջ խաղացած դերով։ Խելացի կինը հասցնում է ամեն ինչ. և՛ դաստիարակել երեխաներին, և՛ հետևել տնտեսությանը, և՛ մտահոգվել ամուսնու մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: