Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մասիս քաղաքում բացվեց ՄԱԿ-ի անկյուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Արարատի մարզի Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոնում ապրիլի 21-ին բացվեց ՄԱԿ-ի անկյուն՝ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և Մասիսի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: 

ՄԱԿ-ի այս անկյունը, որը Հայաստանում 17-րդն է իր տեսակի մեջ, նպատակ ունի Երիտասարդական կենտրոնի այցելուներին և պարզապես հետաքրքրված անձանց հնարավորություն տալ օգտվելու ՄԱԿ-ի հրատարակություններից և այլ նյութերից։ Այդ միջոցով նրանք կարող են ծանոթանալ ՄԱԿ-ի արժեքներին և նպատակներին, կազմակերպության մանդատին, քաղաքականություններին ու ամենաբազմազան ոլորտներում գործունեությանը։ Որպես արդյունք՝ այս ամենը կնպաստի երիտասարդության զորացմանն ու նրանց ներգրավվածությանը ՄԱԿ-ի գլոբալ օրակարգի իրականացման գործում։ 

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը շեշտեց Մասիսում ՄԱԿ-ի անկյան բացման կարևորությունը. «Երևանից դուրս նոր գործընկերների հետ մեր համագործակցության շրջանակներում և որպես գլխավոր նպատակ ունենալով մեր հիմնական թիրախային խմբին՝ երիտասարդությանը հասնելը՝ ՄԱԿ-ի երևանյան տեղեկատվական գրասենյակը բացում է ՄԱԿ-ի այս անկյունը Մասիսում։ Այս անկյունը կարող է լավ մեկնարկ լինել այս կենտրոնի այցելուներին ՄԱԿ-ին մոտեցնելու՝ առանց ֆիզիկապես ՄԱԿ-ի գրասենյակում գտնվելու անհրաժեշտության։ Ակնալում ենք հետագա համագործակցություն և փոխայցելություններ ամենամոտ ապագայում»։ 

Իր ողջույնի խոսքում Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը շնորհավորեց քաղաքի բնակիչներին կարևոր իրադարձության կապակցությամբ և նշեց. «Մենք շատ ենք կարևորում համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության հետ։ ՄԱԿ-ի այսօր բացված անկյունը կօգնի Մասիսի երիտասարդությանն ավելին իմանալ ՄԱԿ-ի աշխատանքի մասին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Կրթական և իրազեկման համատեղ միջոցառումները կօգնեն Երիտասարդական կենտրոնի երեխաներին ավելին իմանալ ՄԱԿ-ի աշխատանքի սկզբունքների մասին։ Մասիսի զարգացմաÕ ¶ հիմնադրամի և Երիտասարդական կենտրոնի գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք համանման սկզբունքներով, այն է՝ ձգտել երիտասարդների մեջ զարգացնել ակտիվ, ոչ անտարբեր վերաբերմունք քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի նկատմամբ։ Հուսով ենք, որ միասին մենք կնպաստենք Մասիսի ու Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը»։ 

ՄԱԿ-ի անկյան բացման պաշտոնական արարողությանը հետևեցին ՄԱԿ-ի մասին պատմող «Կհանդիպենք» անիմացիոն ֆիլմի դիտումը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ ինտերակտիվ քննարկումը։ Միջոցառումը եզրափակվեց Մասիսի երիտասարդների կազմակերպած մշակութային ծրագրով։

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան