Ասադը վստահ Է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Սիրիան հարյուր տոկոսով վստահ Է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Թուրքիայից: Ուղղակիորեն Թուրքիայից, եւ կան դրա ապացույցները, դրանցից մի քանիսը մի քանի տարի առջ ներկայացվել Էին Համացանցում»,-ասել Է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե ահաբեկիչները որտեղից կարող են քիմիական զենք ստանալ:
Նրա խոսքով՝ «ահաբեկիչների համար փող, զենք, ցանկացած նյութական ապահովություն, նորակոչիկներ եւ այդօրինակ նյութեր ստանալու միակ երթուղին անցնում Է Թուրքիայով, հյուսիսից նրանք այլ ճանապարհ չունեն»: «Ուստի հարյուր տոկոսով դա Թուրքիան Է»,-հավելել Է Ասադը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



