Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աիդա Թորոսյանը՝ «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմի, ԱՄՆ-ում բնակվելու և անձնական կյանքի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի եւ հաղորդավարուհի Աիդա Թորոսյանը, ով ապրում է ԱՄՆ-ում: Դերասանուհուն այժմ տեսնում ենք «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում, սակայն զրուցել ենք ոչ միայն ֆիլմից, այլեւ անձնական ու գործնական այլ ծրագրերից:

-Աիդա, հայաստանյան հեռուստադիտողն այժմ Ձեզ տեսնում է «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում, եւ հենց այս թեմայից էլ կցանկանամ սկսել մեր զրույցը: Սաբավականին հետաքրքիր ֆիլմաշար է, որի հիմքում իրական պատմություն է ընկած: Կխնդրեմ պատմել, թե ինչը Ձեզ առաջինը գրավեց, որ ընդունեցիք այս առաջարկը:

-  Ցանկացած առաջարկ ստանալիս՝ իհարկե մտածում եմ, թե ինչքանո՞վ է դա հիմա ինձ պետք, ի՞նչ կտա ինձ ու երբեք չեմ վախենում մերժելուց՝ ինչքան էլ սկզբում գրավիչ թվա։ Սակայն որոշումս կայացնելիս՝ հիմնականում առաջնորդվում եմ իմ ներքին զգացողությամբ ու դեռեւս չեմ փոշմանել։ Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկն այն դեպքերից էր, որ երկար չեմ մտածել։ Անձնակազմի անուններն արդեն հերիք էին վստահություն առաջացնելու համար, իսկ երբ դրան գումարվում է ֆիլմի գաղափարային կողմն ու հետաքրքիր կերպարն, ապա մնում էր միայն մեկ բան անել՝ կտրել 11000 կիլոմետր։

-Քանի որ ֆիլմը «Արմենիա Պրեմիումի» եթերում է հեռարձակվում, շատերըհնարավորություն չունեն այն դիտելու, այդ իսկ պատճառով մի փոքր պատմեք նաեւ Ձերհերոսուհու մասին, ո՞վ է նա եւ ի՞նչ գործառույթ ունի ֆիլմում:

- Հայտնի լրագրող է՝ սկզբունքային, համարձակ։ Կարող է կոպիտ ու գործնական թվալ, բայց ընթացքում բացահայտվում են նրա բնավորության այլ երանգները եւս։ Ֆիլմում տարբեր զարգացումներ հենց իր արված քայլերից են բխում։ Ինձ համար կարեւորը այն է, որ բազմաշերտ կերպար է եւ շատ հետաքրքիր էր նրան կերտելը։ Արդեն մնացած բացահայտումները թողնենք հեռուստադիտողին։

-Թիմը բավականին հետաքրքիր դերասաններով է համախմբված: Շատերի համարկարեւոր անուններ կան, որոնց առկայությունն արդեն լավ աշխատանքի հեռանկար էապահովում: Հե՞շտ ինտեգրվեցիք թիմում, ովքե՞ր էին Ձեր հիմնական խաղընկերները:

- Ինչպես արդեն նշեցի, ֆիլմում խաղալու համաձայնությունս մեծ մասամբ պայմանավորված է եղել նաեւ անձնակազմով։ Սակայն մտածում էի՝ բա որ գնամ ու ինձ իրականում չհավանեն, կամ ինչքանով կկարողանանք հասկանալ իրար, որովհետև քասթինգն արվել էր Skype-ով ու անձամբ հանդիպում չէր եղել։ Սակայն ամեն ինչ ավելի լավ էր քան պատկերացնում էի։ Հրաչ Քեշիշյանի հետ առաջին պահից էլ հասկացանք իրար: Նա կարողացավ այնպես անել, որ ես ինձ հանգիստ զգամ ու հիմնովին պատկերացնեմ կերպարս։ Շատ հաճելի էր իր հետ աշխատելը։ Հիմնականում տեսարաններս Խորեն Լեւոնյանի հետ էին. տաղանդավոր դերասան ու հիանալի խաղընկեր, ով ամեն ինչ զգում է չափից առավել, ու ոչ միայն իր՝ այլեւ դիմացինի համար, ու իր զգացածով՝ քեզ էլ ավելի է ձուլում կերպարիդ։ Խաղընկերներիցս են եղել նաև Արմեն Մարգարյանը, Մարջան Ավետիսյանը, ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով օրինակելի դերասաններ են ու չափազանց ուրախ եմ, որ նման մարդկանց կողքին է նաեւ իմ անունը։ Չեմ կարող չնշել նաև ֆիլմի աշխատակազմին՝ մարդիկ, ում ամեն օր տեսնում ես, անցկացնում կադրից դուրս ամեն մի լավ ու լարված պահ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին այդքան լավը, ջերմ ու հոգատար լինելու համար։

-Ինչպես գիտենք՝ դուք հիմնականում ապրում եք ԱՄՆ-ում: Ուզում եմ տեղեկանալ, թեի՞նչն է Ձեզ տարիներ առաջ տարել ԱՄՆ: Քանի որ դրսում ապրող յուրաքանչյուր հայարտագաղթի հետ կապված իր պատմությունն ունի:

- ԱՄՆ տեղափոխվելը երբեք չի եղել իմ պլաններում, բայց երբ ընտանիքս Գրին Քարտ շահեց՝ սկսեցի այդ ուղղությամբ մտածել։ Երբեք չգիտեմ ինչ կլինի և հետո որտեղ կցանկանամ ապրել։ Այս պահին այստեղ ավելի լավ եմ պատկերացնում իմ ապագան։ Ես իրատես եմ ու գիտեմ, որ այն ուղին որտեղ ուզում եմ հաջողության հասնել անչափ բարդ է եւ մեծ մասամբ կախված է այնպիսի հանգամանքներից, որոնք ես չեմ կարող կառավարել՝ բախտ, ճիշտ պահին ճիշտ տեղում գտնվել, կապեր, ծանոթություններ եւ այլն։ Ես ինձ բախտավոր մարդ եմ համարում, օպտիմիստ եմ ու անում եմ այն ամենն, ինչ ինձնից է կախված։ Պետք է կարողանալ ըմբռնել այստեղ գործող համակարգն ու գունավոր փուչիկների հետեւից չվազել։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ կխորտակվես ինքդ քո երազանքների մեջ ՝ այդպես էլ ոչնչի չհասնելով։

-Աիդա, այդտեղ ի՞նչ աշխատանքներով եք զբաղված, ինչ ծրագրեր եւ առաջարկներունեք առաջիկայի հետ կապված:

-  Այստեղ աշխատում եմ Pan Armenian հեռուստաընկերությունում, որտեղ գործընկերներիս հետ վարում եմ «Բարի լույս, հայեր» ծրագիրը, սովորում եմ ամերիկյան հայտնի դերասանական դպրոցում, խաղում Լոս Անջելեսյան թատրոններից մեկում։ Սրան զուգահեռ նոր նախագծեր, նկարահանումներ քասթինգներ… մի խոսքով, անելու շատ բան կա։ Այստեղ ամենափոքր հավանականության հնարավորությունն արդեն մեծ հույսեր է տալիս ու ուզում ես ավելին անել։ Ամեն քայլափոխին դերասաններ են, ռեժիսորներ, ֆիլմի ու բեմի մարդիկ, ովքեր հենց այդ հնարավորությունն են փորձում բաց չթողնել։ Շատերը չափազանց տաղանդավոր են, անհայտ ու դեռևս իրենց գծած հաջողության ճանապարի սկզբում, ու վախենալու է այն գիտակցումը, որ նրանցից ընդամենը մի քանի տոկոսն է հաջողության հասնելու։ Ու հասկանում ես, որ եթե ընտրել ես այս ճանապարը, ուրեմն պետք է գնաս առաջ ինչ գնով էլ լինի, հակառակ դեպքում պետք է մեկ այլ բանով զբաղվել։

Շարունակությունը՝ այստեղ

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան