Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կա՞ որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելք»-ի օգտին. Արտակ Զեյնալյան. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, թե «Ելքը» ընդունեց ընտրությունների արդյունքները և չբողոքարկեց, քանի որ ընտրակաշառք վերցնելու առթիվ որևէ հաղորդում չեղավ:

Ներկայացնում ենք մեր զրույցը «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ:

– Պարոն Զեյնալյան, առաջիկայում ՍԴ–ն քննարկելու է խորհրդարանի ընտրությունն անվավեր ճանաչելու առթիվ ՀԱԿ–ՀԺԿ դիմումը: Ի՞նչ ակնկալիք ունեք: «Ելքը» պատրա՞ստ է կորցնել 120 հազար քվե ու պատգամավորական մանդատներ:

– Եթե ՍԴ–ն գտնի, որ արդյունքները կեղծվել են և անվավեր ճանաչի կամ նշանակի վերաքվեարկություն, բնականաբար, այո: Մենք դա չենք կորցնելու, նոր ընտրությունների դեպքում մենք անհամեմատ ավելի շատ ձայներ կհավաքենք:

– Անցած ընտրություններում բազմաթիվ ահազանգեր եղան ընտրակաշառք բաժանելու հետ կապված: Ճի՞շտ եք համարում, որ «Ելքը» չմիացավ մյուս ընդդիմադիր ուժերին ու չդիմեց Սահմանադրական դատարան:

– Ընտրակաշառքի հիմքով «Ելք»–ը դիմում ներկայացրել է ԿԸՀ, որ կոնկրետ թեկնածուի՝ Առաքել Մովսիսյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչի՝ ասֆալտապատման խոստումների հետ կապված, և այդ որոշումը վիճարկել է դատարանում, այդ դիմումը մերժվել է: Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումները, որոնք եղել են, դրանց հիմքով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հեռանկար մենք չտեսանք, որ դիմեինք Սահմանադրական դատարան: Ընտրակաշառքն այս ընտրություններում ոչ միայն քրեականացված էր, այլև քրեական պատասխանատվությունից կազատվեին այն մարդիկ, ովքեր 3–օրյա ժամկետում դրա մասին հաղորդում կտային այդ մասին: Մենք այդպիսի ոչ մի հայտարարություն չստացանք, թեև ինտենսիվ աշխատում էինք այդ ուղղությամբ և կատարում բացատրական աշխատանքներ:

– Սակայն մամուլում եղան ընտրակաշառքների առթիվ բազմաթիվ ահազանգեր:

– Այո, մենք նաև հայտարարությամբ մեղադրանք ուղղեցինք իրավապահ մարմիններին, ովքեր անգործություն են ցուցաբերել և ակտիվ գործողություններով չեն բացահայտել այդ դեպքերը: Դրանք այնքան տարածված էին, որ իրավապահ մարմինները չէին կարող չունենալ այդ առթիվ օպերատիվ տեղեկություններ: Ավելին, մենք կարծում ենք, որ դա ուղղակի մի համակարգի մաս է կազմել: Սակայն մենք չունեցանք հայտարարություններ այն մարդկանցից, ովքեր որ ընտրակաշառք վերցրել էին ու ներկայացել էին իրավապահներին կամ դիմել էին մեզ:

– Նախորդ ընտրությունների ժամանակ էլ, կարծես, նման հաղորդումներ տվողներ չկային, սակայն «Ելք»–ում ներգրավված անձինք մասնակցում էին ընտրությունների բողոքարկմանը:

– Նախկինում մենք՝ «Հանրապետություն» կուսակցությունը, այլ հիմքով ենք դիմել՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, դրանցում ընտրակաշառքի հիմքերը եղել են դրվագներ: Մեր ունեցած փաստական բազան այնքան է եղել, որ մենք կարողացել ենք ինքներս մեզ համոզել, որ ընտրությունների արդյունքներն անվավեր կարող են ճանաչվել: Հաշվի առնելով ՍԴ դիմելու մեր նախկին փորձը, այս ապացուցողական բազայով մենք հարմար չգտանք դիմել Սահմանադրական դատարան և մեր անդամների մոտ առաջացնել սպասում: Բնականաբար, եթե մենք պարտվեինք Սահմանադրական դատարանում, դա բերելու էր հիասթափության:

– Չե՞ք կարծում, որ հիասթափեցնող կարող է լինել նաև այն, երբ մարդիկ տեսնում են, որ ընդդիմության մի մասը գոհ է ընտրակաշառքով ընտրությունների արդյունքներից:

– Մենք ստացել ենք ավելի քան 120 հազար քվե, և այդ քվեները մեզնից չեն գողացել: Մենք այդքան քվե, որ ստացել ենք, կարողացել ենք պահել, և այդ քվեների նկատմամբ ոտնձգություն չի եղել: Ուրիշ բան, որ ընտրակաշառքով են քվեարկել մնացած մարդկանց մի զգալի մասը: Բայց մենք դա չենք կարողացել ապացուցել: Հայտարարությամբ ենք հանդես եկել իրավապահների անգործության մասին: Սակայն մեզ համար կարևոր է 120 հազար մարդկանց ձայնը, նաև կարևոր է, որ մարդիկ, որոնք ընտրակաշառքով են քվեարկել, տեսնեն, որ կա մի զգալի հատված մադկանց, ում ձայնը տեղ է հասնում: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ավելացնելու այն մարդկանց քանակը, ովքեր որ հավատում են ընտրության արդյունքներին՝ անկախ, թե նրանք ում օգտին են քվեարկում: Կարևորը, որ նրանք քաղաքական որոշում կայացնեն ու մասնակցեն ընտրություններին և ազատ կամքի դրսևորմամբ քվեարկեն:

– «Ելք»–ը այլ ընդդիմադիրների կողմից մեղադրվեց իշխանության հետ համագործակցության մեջ: Նաև ասվում է, թե զինվորականների մի մասը քվեարկել է «Ելք»–ի օգտին:

– Այդ մեղադրանքներն այնքան չնչին են, մերկապարանոց ու անհիմն, որ ես դրանք լուրջ չեմ համարում: Կա՞ որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելք»–ի օգտին: Մենք այդպիսի վերլուծություն չունենք: Սակայն մեր նախընտրական ծրագրում կային դրույթներ, որոնք նաև ուղղված էին և՛ գործող, և՛ ապագա զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին: Մենք ունենք փաստ, որ հոգեբուժարաններն ու քրեակատարողական հիմնարկները 100%–ով քվեարկել են ՀՀԿ–ի օգտին՝ հիմնված կոնկրետ փաստերի վրա: Սակայն, թե ինչպես է բանակը քվեարկել, որևէ վերլուծություն չունենք: Մարգինալ մեղադրանքներ կարող են լինել:

– Մամուլի տեղեկություններով՝ խորհրդարանական ընտրությունից հետո «Ելք»–ում փոխվել է տրամադրվածությունը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդեպ, քանի որ նա ընդամենը 520 ձայն է ապահովել իրենց դաշինքի համար:

– Չեմ կարդացել նման հրապարակում: «Ելք» դաշինքում նման խնդիր չկա և բոլորի կողմից կատարված աշխատանքի արդյունքն է այն, ինչը որ մենք ստացել ենք: Յուրաքանչյուր թեկնածու իր քարոզչությամբ բերել է ընդհանուր ձայներ: Արամ Սարգսյանն առաջադրվել էր չափազանց բարդ ընտրատարածքում և իր կողմից կատարված աշխատանքը կարևոր նշանակություն է ունեցել և՛ տվյալ ընտրատարածքում, և՛ ընդհանուր քարոզարշավի ժամանակ կատարվածը չափազանց կարևոր էր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն Մանվելյան