Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ապրիլի 23-ին Գերմանիայում կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը։ Սա դիրիժորի և նվագախմբի առաջին համագործակցությունն է։ Համերգային ծրագիրը կրում է «Բարեկամության» խորագիրը։
«Արմենպրես»-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նվագախումբը մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Յոհաննես Բրամսի և Ռոբերտ Շումանի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Մարի Սամուելսենը և թավջուհակահար Հակոն Սամուելսենը։
Սերգեյ Սմբատյանը Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի նաև ապրիլի 28-ին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



