Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածյալներին թողել են կալանքի տակ ևս 24 ժամ. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածյալներին, որոնք կալանավորվել են Մարսելում ապրիլի 18-ին, կալանքի տակ պահելու ժամկետը ավելացվել է ևս 24 ժամով, հայտնում է BFM TV-ն:
Ֆրանսիայի երկու քաղաքացի` 23 և 29 տարեկան, կալանավորվել են Մարսելում ոստիկանության հատուկ ստորաբաժանման և Ներքին անվտանգության գլխավոր վարչության կողմից: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մատիաս Ֆեկլը, հայտնի է, որ կալանվածները մտադիր են եղել ահաբեկչություններ իրականացնել երկրում նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Ահաբեկչության գործերով Փարիզի դատախազությունը հետաքննութուն է սկսել ահաբեկչական նպատակներ հետապնդող հանցավոր կազմակերպություն ստեղծելու կասկածով, ինչպես նաև զենքի անօրինական պահպանման հոդվածով:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



