Ֆիլիպինների զինվորականները չեզոքացրել են «Աբու Սայաֆի» առաջնորդներից մեկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը չեզոքացվել է Բոհոլ կղզում Ֆիլիպինների կառավարական ուժերի հետ հրաձգության արդյունքում, հայտնում է CNN Philippines հեռուստաալիքը` վկայակոչելով երկրի զինված ուժերին:
«Դա իրոք Խոսելիտո Մեյորիան է, նա սպանվել է, երբ մեր զորքերը բախվել են նրանց խմբի հետ»,- հայտնել է հեռուստաալիքին Ֆիլիպինների զինված ուժերի ներկայացուցիչ Ռեստիտուտո Փադիյան:
Ավելի վաղ Բոհոլի նահանգապետը հայտնել էր, որ բախումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12.45-ին և ավարտվել նվազագույնը խմբավորման վեց անդամների չեզոքացմամբ:
Reuters գործակալության տվյալներով` խմբավորման չեզոքացված անդամը անմիջական մասնակցություն էր ունեցել Կանադայի և Գերմանիայի քաղաքացիների առևանգման և սպանության մեջ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



