Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չափավորություն պետք է պահպանել. Մայա Պողոսյանը՝ պլաստիկ վիրահատությունների մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

 Life.panorama.am-ի զրուցակիցն է Մայա Պողոսյանը: Նրա հետ խոսել ենք հայ աղջիկների թույլ տված ամենատարածված հակաթրենդների, ճիշտ խնամքի եւ կրթվածությունը` որպես նորաձեւություն երեւույթի մասին:
Մայա Պողոսյանը նախ ուրախությամբ նկատեց, որ հայ երիտասարդները գնալով ավելի գրագետ են փորձում վերաբերվել իրենց արտաքինին, ինչին նպաստում են մի քանի հանգամանքներ.
  «Ուրախալի փաստ է, որ հայ երիտասարդները գնալով ավելի շատ են հետեւում նորաձեւությանը, իրենց ոճին, անձնական հիգիենիային, նաեւ սպորտին են մեծ նշանակություն տալիս, այն նույնիսկ նորաձեւ է դարձել, ինչը միայն նպաստավոր է: Ինքս շատ ուրախ եմ, որ փողոցում քայլելիս` հանդիպում եմ գրագետ հագնված երիտասարդների: Պրոգրեսը, միանշանակ, կա, որի համար մի շարք հանգամանքներ կան. Գլխավորը համացանցի առկայությունն է, որը հնարավորություն է տալիս տեղեկանալ համաշխարհային տենդենցներին, նաեւ մեծ նշանակություն ունեն այս հարցում մոլերը, որոնք շատանում են Երեւանում: Կարելի է գնալ մոլեր ու նույնիսկ առանց երեւակայելու գնել նորաոճ իրեր` բավարար է միայն հետեւել մաս-պորդուկտների առաջարկած իրերին, որոնք նորաձեւություն չեն թելադրում, բայց շատ արագ ներկայացնում են բարձր նորաձեւության գիտակների կողմից առաջարկած տենդեցները»,- նշեց Մայան:
Թեեւ մեր զրուցակիցը նշեց, որ նորաձեւությանը հետեւողները ավելի են շատացել, բայց աչքաթող չարեց նաեւ թույլ տված սխալները, որոնց շարքում ամենակարեւորը միմյանց կրկնօրինակումն է.
  «Միշտ ասում ու ինքս էլ դրան հետեւում եմ` պետք է տեղեկացված լինել նորաձեւության թելադրանքների մասին, սակայն երբեք ու երբեք չպետք է նորաձության գերին ու զոհը դառնանք: Նորաձեւ լինելն ու ոճ ունենալը դեռ չի նշանակում աչքերը փակ հետեւել համաշխարհային տենդեցներին: Այսօր շատ ու շատ աղջիկներ անգամ կախվածություն ունեն համացանցում առաջարկվող նորաձեւ իրերից: Սա անգամ վախեցնող աստիճանի ազդեցություն կարող է ունենալ երիտասարդների վրա: Օրինակ` հիմա մեծ տարածում ունեն պրինտներով լայն ջինսե բաճկոնները, որոնք կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, բայց չէ որ կարելի է այլ կերպ եւս հագնվել ու, միեւնույն է, շատ նորաձեւ լինել: Այսօր, ցավոք, աղջիկները չեն հետեւում, թե ինչն է իրենց ավելի սազում, ինչն է իրենց ցածրահասակ, կամ բարձրահասակ, գեր կամ չափից ավելի նիհար դարձնում, նրանց բավարար է, որ մի քանիսը այդ իրը կրում են ու իրենք էլ են փորձում նույնը անել, ինչը փչացնում է նրանց դեմքը: Խորհուրդ եմ տալիս բոլորին, որ գտնեն իրենց ոճը, որը համապատասխան կլինի իրենց թե արտաքինին, թե ներաշխարհին»,- հավելեց Մայան ու ավելացրեց.
«Այս հարցի շուրջ կարելի է անդրադառնալ նաեւ արտաքինին: Հասկանում եմ, որ բոլորն էլ ուզում են էլ ավելի գեղեցիկ լինեն, դրա համար դիմում են պլաստիկ կամ արհեստական այլ միջամտությունների, բայց այս պարագայում էլ չափավորություն պետք է պահպանել: Հասկանում են նաեւ, որ երբեմն դժվար է գտնել գեղեցիկի ու չափավորության եզրագիծը, բայց դա եւս շատ ինդիվիդուալ է, պետք է խելացի լինել ու գտնել այդ սահմանը: Կարծում եմ` դրա միջոցներից մեկը կլինի այն, որ յուրաքանչյուր կին մրցակցի ոչ թե ուրիշի, այլ ինքն իր հետ, փորձի այսօր լինել ավելի լավը, քան երեկ էր: Սա վերաբերվում է թե ինտելեկտին, թե արտաքինին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու