Արտակարգ դեպք Արմավիրում. 60-ամյա տղամարդը տեսակի թթվային միացություն է խմել. նա հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզում, ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում ՖՕՄ-ով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Դողս գյուղի բնակիչ՝ 60-ամյա Գուրգեն Գեղամյանն էր, ով նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում, իրենց տանը դեռեւս չպարզված հանգամանքներում խմել է «Բ-58» տեսակի թթվային միացություն։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ Գ. Գեղամյանը ի վիճակի չէ բացատրություն տալու։
Արդեն այսօր՝ ապրիլի 22-ին, գիշերը ժամը 02։10-ի սահմաններում Գուրգեն Գեղամյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



