Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալված կա. Գլխավոր դատախազություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւի սպանության գործով ձերբակալված կա։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Յալպաև Սերգեյի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Սպանության հետ առնչության կասկածանքով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ջ. Ա.-ն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



