Քարագլուխում քամին վնասել է տան տանիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆճում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի տներից մեկի ծածկը քամուց ամբողջությամբ վնասվել է:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 20-րդ կմ-ի մոտակայքում գտնվող բնակելի տան տանիքի թիթեղյա ծածկը (50 քմ) քամուց ամբողջությամբ վնասվել է:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, ով տեղեկացրեց, որ մարզպետարանում կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին, գյուղապետին եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



