Գիտնականները Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են ԱՄՆ Անկախության հռչակագրի մագաղաթյա կրկնօրինակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են ԱՄՆ Անկախության հռչակագրի երկրորդ օրինակը, որը գրված է մագաղաթի վրա:
Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հրապարակվել է համալսարանի կայքում: Հաղորդվում է, որ փաստաթուղթը հայտնաբերվել է անգլիական Չիչեստեր քաղաքի պետական արխիվում:
Գիտնականները կարծում են, որ մագաղաթը սկզբնապես պատկանել է ԱՄՆ Անկախության հռչակագիրը ստորագրած անձանցից մեկին` շոտլանդացի փաստաբան Ջեյմաս Ուիլսոնին (1742-1798): Նա ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին վեց դատավորներից մեկն է, որոնց նշանակել է ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
Բրիտանական գահից ԱՄՆ Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1776 թվականի հուլիսի 4-ին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



