Մեծ Բրիտանիայի հարավում գտել են ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի երկրորդ պատճենը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարվարդի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի հարավում գտել են ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի երկրորդ պատճենը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:
Փաստաթղթի առաջին օրինակը պահվում է Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Ազգային արխիվում:
Հետազոտողներ Էմիլի Սնեֆն ու Դանիել Ալենը փաստաթուղթը գտել են Չիչեսթերի պետական արխիվում: Գիտնականները ենթադրում են, որ այն 1780 թվականով է թվագրվում եւ նախապես պատկանել է Ռիչմոնդի երրորդ հերցոգ Չարլզ Լենոքսին:
Փաստաթղթում ստորագրությունները բաժանված չեն ըստ նահանգների՝ ի տարբերություն ԱՄՆ-ում պահվող Հռչակագրի: Հետազոտողները ենթադրում են, որ այն ստեղծվել է Նյու Յորքում կամ Ֆիլադելֆիայում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



