Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շատ եմ ուզում մայրանալ, կարծում եմ` դա ամեն կնոջ երազանքն է. Ելենա Վարդանյանը 33 տարեկան է

ԼԱՅՖ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն այսօր նշում է ծննդյան 33-ամյակը: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է տոնական օրվա մանրամասների, ինչպես նաեւ ամենամեծ ցանկությունների մասին.

«Արդեն ավանդույթ է դարձել, որ կեսգիշերին տարեդարձս պետք է նշեմ ամուսնուս հետ: Այս տարի էլ նա ինձ շնորհավորեց, ապա զանգեցին ծնողներս ու քույրս եւ հղեցին իրենց բարեմաղթանքները: Դե իսկ այսօր արդեն հասցրեցի բեմում լինել, քանի որ մանկական ներկայացում ունեինք, եւ լսել նաեւ մեր փոքրիկ հանդիսատեսի շնորհավորանքները. Նրանք ու խաղընկերներս բացականչեցին շնոր-հա-վոր, ինչն ինձ համար շատ-շատ հուզիչ ու հաճելի էր: Տոնական տրամադրությունը շարունակվեց նաեւ ետնաբեմում` կոլեգաներիս հետ միասին համտեսեցինք տոնական տորթն ու գինի խմեցինք»,- պատմեց օրվա հերոսուհին:

Գերզբաղված լինելու պատճառով` Ելենան այսօր միայն մտերմիկ խնջույք կկազմակերպի.

«Վաղը եւ հաջորդ օրը ներկայացումներ ունենք, այս օրերին շատ զբաղված եմ, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ մեծ խնջույք չի լինի, փոխարենը` ամուսնուս, ծնողներիս ու քրոջս հետ տանը հաճելի երեկո կանցկացնենք»,- նշեց նա:

Ի դեպ` Ելենան հրաժարվեց բացահայտել ամուսնու անկնկալը.

«Նա ամեն տարի մի գեղեցիկ անակնկալ է մատուցում ինձ, եւ այս տարի էլ բացառություն չեղավ, միայն թե չեմ ուզում բացահայտել, թե ինչի մասին է խոսքը»,- ավելացրեց նա:

 Ելենան նվերների հարցում նշանակություն է տալիս ոչ թե պարունակությանը, այլ մարդկանց.

«Ինձ համար շատ կարեւոր են այն շնորհավորանքները, որ այսօր լսում եմ: Մարդիկ զանգում են, հղում իրենց գեղեցիկ խոսքերը, էլ ի՞նչը դրանից թանկ ու առավել կարող է լինել»,- նկատեց նա:

Դերասանուհու ամենամեծ երազանքները կապված են մտերիմների հետ.

«Ուզում եմ, որ մտերիմներս առողջ ու երջանիկ լինեն: Ամենանվիրական երազանքներս նրանց հետ են կապված»,- հավելեց Ելենան, իսկ հարցին, թե չի ուզում արդյոք մայրանա, պատասխանեց.

«Իհարկե, շատ եմ ուզում մայրանալ, կարծում եմ` դա ամեն կնոջ երազանքն է: Չեմ ասում, թե պարտադիր ուզում եմ այս տարի դա ինձ հետ կատարվի, բայց նաեւ շատ ուրախ կլինեմ, որ Աստծո կամոք մայրանամ»:

Ի դեպ` զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ 33-ամյա դերասանուհու երիտասարդության գաղտնիքին, ինչին ի պատասխան նկատեց.

«Նախ շնորհակալ եմ հաճոյախոսության համար: Կարծում եմ` այս հարցում մի քանի հանգամանքներ կան. Թերեւս մեծ նշանակություն ունի գեներս, քանի որ ծնողներս եւս իրենց տարիքի համեմատ ավելի երիտասարդ տեսք ունեն, հետո նաեւ սերն ու թեթեւ ապրելակերպը, ինչու ոչ` երեխաների հետ աշխատանքը եւս: Ես սիրում եմ կյանքը, եթե փորձում ես միշտ ուրախ լինել, ապա տեսքդ էլ անկախ տարիքից հիանալի է լինում»:

Իսկ վերջում հետաքրքրվեցինք, թե ինչն է դերասանուհին համարում իր ամենամեծ ձեռքբերումը.

«Ամենամեծ ձեռքբերումս իմ հայրական ընտանիքն է, հետո նաեւ իմ կազմած ընտանիքն ու մասնագիտությունս, որը ես չափազանց շատ եմ սիրում»,- ավարտեց դերաանուհին:

Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան