Կարկուտը վնասներ է հասցրել Վարդենիկ գյուղի տնտեսություններին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում հոկտեմբերի 5-ի գիշերվա ընթացքում տեղացած խոշոր կարկուտը վնասել է տանձի, խնձորի եւ կաղամբի բերքը:
Ինչպես տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, կարկուտը տեղացել է գիշերվա ժամը 3-4-ի սահմաններում, որից հիմնականում վնասվել են դեռեւս չհավաքված պտուղը եւ կաղամբի բերքը:»Ուշահաս տանձի եւ խնձորի բերքը կարկուտը ջարդել ու ծառերից ցած է թափել: Ճաքեցրել ու որակազրկել է արդեն հասունացած կաղամբի գլուխները: Այժմ կարկտի հասցրած վնասների չափը ճշգրտելու նպատակով տնտեսություններում աշխատում է մեր կողմից ստեղծված հանձնաժողովը: Օրերի ընթացքում կհստակեցվի, թե քանի հեկտար եւ որքան բերք է վնասվել»,- նշեց համայնքի ղեկավարը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



