Չելսին ֆանտաստիկ խաղում հաղթեց Տոտենհեմին
ՍՊՈՐՏԱնգլիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Չելսին» «Ուեմբլի» մարզադաշտում ընդունեց «Տոտենհեմին»:
Խաղն ավարտվեց Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հաղթանակով` 4:2:
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Վիլիանը: Հաշիվը 18-րդ րոպեին հավասարեցրեց հյուրերի հարձակվող Հարի Քեյնը: Առաջին խաղակեսի վերջնամասում Վիլիանն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «շնաձկները» կարողացան հավասարեցրել հաշիվը Դելե Ալիի խփած գոլի շնորհիվ:
Տանտերերը կարողացան ևս երկու գնդակ խփել` ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը: Գոլով աչքի ընկան Էդեն Ազարը և Նեմանյա Մատիչը:
Այսպիսով, «Չելսին» դուրս եկավ Անգլիայի Գավաթի եզրափակիչ: Հավելենք, որ «ազնվականները» եզրափակչում կմրցեն «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ:
«Չելսի»-«Տոտենհեմ»` 4:2
Գոլերը` Վիլիան (5, 43), Ազար (75), Մատիչ (80) - Քեյն (18), Ալի (52)