Որտեղ և ինչ պայմաններում է իր հարսանիքը նշել Սամվել Բալասանյանի որդին
ԼԱՅՖԳյումրիում խոսում են, որ քաղաքապետի արտասահմանում ուսյալ-կրթյալ որդին հրաժարվել է ճոխ հարսանիք անելուց` համարելով, որ անթույլատրելի է աղքատ ու գործազուրկ քաղաքում նման ճոխությունները: Դրա փոխարեն նա իր ընտանիքին պատկանող «Սև Ամրոց» ռեստորանում մատաղի է հրավիրել Գյումրու հասարակ ժողովրդին` մոտ 1000 հոգի:
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` դրանից հետո Խաչատուր Բալասանյանը մեկնել է Մոսկվա, որտեղ հայկական եկեղեցում` ընտանեկան նեղ մթնոլորտում, ամուսնացել է: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների նախաշեմին ակտիվ քննարկվում էր նրա առաջադրման հնարավորությունը, իսկ ինքը` կրտսեր Բալասանյանը, համարձակ ծրագրերով և նախաձեռնություններով էր ներկայանում, սակայն ինչ – ինչ քաղաքական պատճառներով նրա առաջադրումը չկայացավ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



