Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բնապահպանության նախարարը Ժնևում մասնակցել է Քիմիական նյութերի միջազգային կառավարմանը նվիրված համաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը  սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ժնևում (Շվեյցարիա) մասնակցել է Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման ղեկավար մարմնի` քիմիական նյութերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաժողովի 4-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման հիմնական նպատակն է խթանել երկրների առավել լայն մասնակցությունը և ներգրավումը քիմիական նյութերի ռազմավարական մոտեցմանը` կարևորելով քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը:

Պլենար նիստի ընթացքում հնչել են ծրագրային ելույթներ, որոնցում շոշափվել են զարգացման և բիզնեսի ոլորտում քիմիական նյութերի միջազգային կարգավորման ապագայի ռազմավարական մոտեցումները, ներկայացվել է քիմիական նյութերի կառավարման հայեցակարգը մինչև 2020թ., կոչ  է արվել բոլոր շահագրգիռ կողմերին առաջիկա հինգ տարիների ընթացքում ջանքեր ներդնել 2020թ. նախանշված նպատակին հասնելու համար: Նստաշրջանն անցկացվել է երեք զուգահեռ նիստերով («Բազմաճյուղային համագործակցություն քիմիական նյութերի առավել արդյունավետ կարգավորման համար», «Բազմաճյ ուղային համագործակցություն կայուն զարգացման համար», «Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման մոդելը գործողության մեջ» խորագրերով):

«Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման մոդելը գործողության մեջ» խորագրով նիստի ընթացքում հնչել են մի շարք երկրների նախարարների և այլ բարձրաստիճան անձանց հայտարարությունները: Հայտարարությամբ հանդես  է եկել նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նախարարն իր ելույթում շեշտել է, որ քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարման սկզբունքը ներառված է Հայաստանի Հանրապետության բոլոր բնապահպանական և առողջապահական ռազմավարական փաստաթղթերում, սակայն շատ անելիքներ կան քիմիական նյութերի կառավարման մասին գիտելիքների ավելացման առումով` ելնելով ռիսկի հիմնավորված գնահատականից:

ՀՀ բնապահպանության նախարարը, մասնավորապես, ասել է. «Որոշումների ընդունման, միջոցառումների անցկացման և ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի բազմաոլորտ համագործակցությունը և համաձայնեցված մոտեցումը: Այդպիսի մոտեցում պետք է լինի բոլոր հիմնախնդիրների լուծման համար` նանոտեխնոլոգիաներից մինչև բարձր թունունակությամբ և ժամկետանց պեստիցիդների պաշարները, արտադրության մեջ քիմիական նյութերը, ինչպես նաև էնդոկրին խանգարումներ առաջացնող նյութերը: Մեր երկրի տնտեսության մեջ շուկայական մեխանիզմների ներդրումը նպաստել է մասնավոր հատվածի և ձեռնարկատիրության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչն էլ ենթադրում է պետության դերի բարձրացում` առողջության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության հարցերում: Առաջ է եկել տնտեսական խթանների ձևավորման անհրաժեշտություն` բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների հոգատար վերաբերմունքի, ռեսուրսներ և էներգիա խնայող, առավել մաքուր տեխնոլոգիաների մշակման և ներդրման համար»:

Արամայիս Գրիգորյանը նիստի մասնակիցներին հայտնել է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում կատարելագործվում է քիմիական նյութերի և թափոնների վերաբերյալ օրենսդրական բազան` նպատակ ունենալով կիրառել արդյունավետ միջոցներ ռիսկի նվազեցման համար:

Բնապահպանության նախարարն այցի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար տիկին Բարբարա Հենդրիքսի հետ, որի ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության առկա վիճակը և հեռանկարները, մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Բեռլինում նախարարների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և հետագա քայլերը:

Արամայիս Գրիգորյանը հանդիպել է նաև Ստոկհոլմի, Բազելի և Ռոտերդամի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայեի հետ: Քննարկվել են նշված կոնվենցիաների շրջանակներում ծավալված համագործակցության ներկա վիճակը և հեռանկարային ծրագրերը:

 

Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց