Հռոմի պապը միգրանտների կենտրոնները համակենտրոնացման ճամբարների հետ է համեմատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի պապ Ֆրանցիսկոսը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել միգրանտներին չպահել հատուկ կենտրոններում, որոնցից շատերը, նրա խոսքով, համակենտրոնացման ճամբարներ են հիշեցնում, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Ընդ որում նա բարձր է գնահատել այն պետությունների իշխանությունների գործունեությունը, որոնք ակտիվ օգնում են միգրանտներին, դրանցից առանձնացնելով Հունաստանն ու Իտալիան։
Ֆրանցիսկոսը նշել է, որ ժամանակակից աշխարհում միջազգային համաձայնագրերը թվում են ավելի կարեւոր, քան մարդու իրավունքները։ Պապը այդ մասին խոսել է կաթոլիկ եկեղեցում փախստականների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։
Նա ասել է, որ չգիտի, թե ինչպես է ընտանիքներին հաջողվել հեռանալ միգրացիոն կենտրոններից։ Հեռացածներից շատերին նորից հետ են ուղարկել Թուրքիա, որտեղից նրանք ժամանել էին։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



