Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դաջվածքի մասնագետը Հայաստանում որեւէ մեկին չի վստահի իրեն դաջվածք անել

ՖՈՏՈ

«Դաջվածք չունեմ, որովհետև  ինքս լավ չեմ կարող անել. աշխատելու ընթացքում երկու ձեռքս էլ պետք են, իսկ ուրիշին էլ ուղղակի չեմ վստահի։ Արտերկրում հնարավոր է վստահեմ,  բայց Հայաստանում՝ չէ»,-պատմում է մասնագիտությամբ նկարիչ, այժմ էլ Tattoo Sam's Studio-ում դաջվածքի մասնագետ Սամվելը, ով արդեն վեց տարի է, ինչ աշխատում է այս ոլորտում։ Սամվելը հաստատեց, որ Հայաստանում վերջին տարիներին տատու արվեստի մեծ զարգացում է նկատվում․«Մեծ  առաջընթաց կա, կարծրատիպերն ահագին կոտրվել են: Ավելանում են դաջվածք ունեցող աղջիկները, բացի այդ՝ մարդիկ ավելի ոճային ու ճաշակով բաներ են ընտրում»:

Տատուի մասնագետը նշեց նաև այս ամենի վատ կողմերը․«Գնալով ավելանում է դաջվածք անող մասնագետների թիվը, ովքեր հիմականում աշխատում են միայն գումարի համար, այդ պատճառով էլ շատ են վատ արված աշխատանքները»։

Սամվելի խոսքով՝ հենց դա է այն հիմնական  պատճառը,  որի համար մարդիկ ուզում են հեռացնել իրենց դաջվածքները․«Նման դեպքեր շատ հաճախ են հանդիպում՝  վատ որակի աշխատանք անելու պատճառով։ Ինքս դաջվածք հեռացնելով դեռ չեմ  զբաղվում։ Դա անում  են լազերային եղանակով, հատուկ լազերով, որպեսզի սպի չմնա, ու մաշկը նորմալ մաքրվի, բայց դա շատ դժվար է: Դրա համար ես առաջարկում եմ հին դաջվածքի վրայից նորն անել: Այստեղ առողջության համար վտանգ բացարձակ չկա:

Տատուի մասնագետի  դիմելիս հաճախորդը սկզբում պետք է նրա  աշխատանքներին ծանոթանա, իսկ երկրորդ ամենակարևոր բանը հիգիենան է․ անզգուշության դեպքում կարելի է վարակվել տարբեր հիվանդություններով»։

Սամվելից իմացանք նաև հայ հաճախորդների նախասիրությունների մասին․ «Դաջվածք ունենալ ցանկացողները հիմնականում երիտասարդներն են (տասնութ տարեկանից  ցածրերին Սամվելը չի ընդունում,-խմբ.),  բայց լինում են դեպքեր, երբ շատ ավելի մեծ տարիքի մարդիկ են գալիս։ Կոնկրետ ինձ մոտ գալիս են հավասար քանակով աղջիկներ ու տղաներ։

Դաջվածքի էսքիզ ընտրելիս հաճախորդները մեծ մասամբ ուղղորդվում են պատկերի գեղեցկությամբ, բայց կան նաև այնպիսինները, ովքեր նախ և առաջ կարևորում են  դաջվածքի իմաստը։ Էսքիզները ես եմ խորհուրդ տալիս, կամ էլ իրենք են բերում՝ արդեն պատրաստի։ Որոշ ժամանակ առաջ շատ էին գրվածքներ անում (հիմնականում անգլերեն), սրբապատկերներ, խաչեր, կրոնական թեմաներ»։

Վախերի ու կասկածներիի հետ մեկտեղ տատու-սրահներում զվարճալի դեպքեր ևս հաճախ են լինում․«Մի անգամ մի աղջիկ շատ էր վախենում ցավից։ Մենք խաբեցինք ու ասացինք, որ ցավազրկող ենք օգտագործում, բայց ընդամենը վազելին  էինք քսել: Չէր զգում ցավ։ Վերջում ճիշտն ասացինք, ծիծաղեց: Ներշնչանքից էր ամեն ինչ»։

Դաջվածքի գինը կախված է տվյալ աշխատանքի բարդությունից։ Հայաստանում մշտական տատուների գնացանկը հիմնականում սկսվում է 10․000 դրամից և աշխատանքի չափսին ու բարդությանը համապատասխան՝ բարձրանում։

Լուսինե Իսրայելյան

NEWS.am STYLE

Սամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին