Սիրիական ռազմական ճամբարի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն երեք մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է կիրակի օրը Գոլանի բարձունքների շրջանում կառավարամետ ուժերի սիրիական ճամբարի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով: Այդ մասին «Ֆրանս-Պրես» գործակալությանը հայտնել է ուժերի ներկայացուցիչը:
Հարձակումն իրականացվել է հարավարևմտյան Սիրիայում՝ Քունեյթրայի մերձակայքում գտնվող ճամբարի ուղղությամբ: Աղբյուրը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք իրականացվել է օդային հարված, թե հրետանային ռմբակոծություն:
Իսրայելի բանակն ուրբաթ հայտարարել է, որ հարվածներ կուղղի Սիրիայում գտնվող դիրքերի վրա՝ ի պատասխան Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածի ուղղությամբ ականանետային հարվածներին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



