Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին հիշատակի արարողություններ տեղի կունենան Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կեսօրին Ցեղասպանության նահատակներին կհիշեն քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում` Սուլթանահմեթ հրապարակում:
15:00-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը հիշատակի արարողություն տեղի կունենա 2011 թվականի ապրիլի 24-ին բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանի մոտ: Հավաքվածները ծաղիկներ կխոնարհեն Սևակի հիշատակին և աղոթք կհղեն առ Աստված:
19:15-ին հիշատակի արարողությունները կեզրափակվեն Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Թունել հրապարակում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



