Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին կայցելի Ծիծեռնակաբերդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵռօրյա պաշտոնական այցով ապրիլի 24-ին Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի վարչությունից:
Մ. Համիդ Անսարին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Փոխնախագահ Մ. Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



