Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


102 տարի անց Շուշան Պետրոսյանը գտել է տատի եղբոր ընտանիքը

ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է
 
Արդեն 102 տարի է անցել 1915թ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից, սակայն հային համակած վիշտը, ցասումն ու պահանջատիրությունը դարից էլ չի ընկրկում: Մենք պահանջատեր ենք այսօր ու կլինենք վաղը:
Life.panorama.am-ի հետ զրույցում ՀՀ Վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը նկատեց, որ մեկ դար անց մենք այլեւս չենք լացում, փոխարենը պահանջում ենք տիրոջ իրավունքով.
 
«102 տարի անց մենք շարունակում ենք հիշել ու պահանջել, մենք շարունակում ենք շարունակվել, իսկ սա, թերեւս, ամենակարեւորն է: Եթե սկզբում այդ ողբերգությունից հետո գերիշխում էր լացը, ապա այսօր չկա լացը, փոխարենը մեր փայլուն սերունդի շնորհիվ այսօր կա պահանջ: Այո, 100 տարի անց մենք ունենք մեր տեղն արեւի տակ եւ նույն վայրում՝ Արարատը վկա: Ոչինչ չի փոխվել, տարածքն է մի քիչ փոքրացել, բայց մենք նաեւ ձեռքբերումն ունենք՝ Արցախը, որ վերադարձրինք: Ապագայում էլ մենք դեռ կմեծանանք, որի վկան էլ հենց այսօրվա սերունդն է ու ամեն տարի ավելացող երկրների քանակը, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունը՝ որպես ճշմարտություն ու փաստ: Մենք համբերատար ազգ ենք, մենք համբերում ու հավատում ենք, որ մի օր այս փաստը կընդունի ողջ աշխարհը: Ես, իսկապես, հավատում եմ, որ այդ օրը կգա, որովհետեւ ի վերջո հաղթում է Աստված: Մենք գուցե շատ փորձություններ ենք անցել ու այսօր էլ շարունակում ենք, բայց մենք ոչ մի ակնթարթ չենք ընկրկում այդ գաղափարից: Հիմա պետք է ոչ թե պարզապես ուզել, որ դա կատարվի, այլ հավատալ: 1988-ին մենք տեսանք մեր ժողովրդի ուժը, որ կարողացավ կոտրել 74-ամյա երկաթե վարագույրը. Մենք այդ ժամանակ ուզեցինք, հավատացինք իրար ու դա արեցինք՝ ընդամենը մի գաղափարի համար հրապարակ դուրս գալով: Այնպես որ, ամեն ինչ մեր ձեռքերում է»,- նշեց Շ. Պետրոսյանը:
 
Մեր զրուցակիցը համոզված է՝ այսօրվա մեր երիտասարդների մեծ հայրենասիրության ու պահանջատիրության հիմքում ընկած է գենոֆոնդն ու դաստիարակությունը.
«Հայի գենեֆոնդի, դաստիարակության, դեռ 1915-ի ողբերգությանը վկա տատիկ-պապիկների պատմության ու ներկայության մեջ մեծացած երիտասարդությունը հենց այսպիսինն էլ պետք է լիներ: Այսօրվա սերունդը, անշուշտ, փառահեղ է, բայց կանք նաեւ մենք, որ նրանց մեջքին կանգնած ենք, եւ կան մեր ծնողները, որ մեր մեջքին են կանգնած: Այսինքն՝ սա շարունակական բնույթ է կրում»,- հավելեց ՀՀ Վաստակավոր արտիստուհին:
 
Ի դեպ՝ մեզ հետ զրույցում Շուշան Պետրոսյանը պատմեց իր ընտանիքի հուզիչ պատմությունը: Այս օրերին նրանց ընտանիքում տխրությունն ու ուրախությունը միախառնվել են, ինչը հատուկ է հայի ճակատագրին:
 
«Ինչպես գրեթե յուրաքանչյուր հայի, այնպես էլ իմ արմատները տանում են Արեւմտյան Հայաստան: Մորս մայրը Մարաշից է, հայրը՝ Տիգրանակերտից, իսկ հորս  հայրը՝ Էրզրումից: Նրանց մասին ինձ բազում պատմություններ են հասել, տատիկիս հիշողություններն ինձ համար շատ թարմ են, երբ պատմում էր, թե ինչպես է անցել այդ երկար ճանապարհը: Նա ընդամենը չորս տարեկան է եղել, երբ մեծ եղբոր՝ Հովսեփի հետ ստիպված է եղել թաղել մորն ու մանկահասակ քրոջը, ով մոր գրկին է եղել: Հետո քույր ու եղբայր շարունակում են ճանապարհը, այնուհետեւ հայտնվում ամերիկյան մանկատուն, իսկ 1928-ից հետո՝ բաժանվում: Եղբայրը մեկնում է Բրազիլիա՝ խոստումով, որ այնտեղ հենց հաստատվի, քրոջը կտանի, իսկ տարիներ անց, երբ գտնում է քրոջը՝ տատիս, ու նամակ է գրում եւ ասում, որ տեղափոխվի իր մոտ, տատս արդեն Բեյրությում ամուսնացած է լինում ու մեծ քեռիս է ծնված լինում, այդ իսկ պատճառով էլ հրաժարվում է: Այս պատմության ուրախալի կողմը կայանում է նրանում, որ ընդամենը հինգ օր առաջ քրոջս ջանքերի շնորհիվ մենք գտանք ու հանդիպեցինք տատիս եղբոր՝ Հովսեփի թոռան՝ Ավետիսի հետ, ով ապրում է Բրազիլիայի գյուղերից մեկում,- հուզված պատմեց Շ. Պետրոսյանն ու շարունակեց.
 
«Ավետիսն ու իր տիկինը Հայաստանում են: Մեր հանդիպումն ուղղակի աննկարագրելի հուզիչ էր, մենք չէինք կարողանում խոսել, բոլորս ուղղակի հեկեկում էինք: Ընդ որում, նրանց գտնելու փորձեր շատ են արվել: Ժամանակին փարիզաբնակ մորաքույրս եկեղեցու միջոցով է փորձում գտնել, այն ժամանակ ինչ-որ ճյուղ գտել էր, հետո կապը կորեց: Ավելի ուշ ես Բրազիլիայում հյուրախաղերի էի գնացել, փորձեցի գտնել Փամբուկյան ընտանիքին, սակայն պարզվեց, որ Բրազիլիայում երկու Փամբուկյան ընտանիք կա ու ինձ սխալ հասցե էին տվել: Իսկ վերջերս քույրս համառորեն փնտրեց ու գտավ: Սա մեծագույն երջանկություն է: Ավետիսը մի խուրձ լուսանկարներ էր բերել. համեմատելով մեր լուսանկարների հետ, ապշեցնող նմանություններ գտանք: Օրինակ՝ քեռիս սարսափելի նման է Հովսեփի տղային, այսինքն՝ քրոջ ու եղբոր զավակները անբացատրելի նման են իրար: Ավետիսը պատմում էր իր հոր մասին, պարզեցինք, որ մեր Աննա տատի հետ գրեթե նույն բնավորությունն են ունեցել, թեեւ նրանք գիտակցական կյանքում որեւէ կապ չեն ունեցել իրար հետ»:
 
Շուշան Պետրոսյանը հուզված նկատեց նաեւ, որ հայն իր տեսակով միշտ էլ տխրության մեջ է ուրախ եղել.
«Մենք ցանկանում ենք գտնել մեր տոհմածառի բոլոր ճյուղերը, եւ սա է գոյության կռիվը: Ինչքան հետաքրքիր է՝ տխուր ուրախություն է մեր տանը, ինչպես յուրաքանչյուր հայի ընտանիքում: Այսօր մենք մեծ տխրություն ունենք, բայց այս ողբերգության մեջ մեծ ուրախություն է, որ հայ երիտասարդները շարունակում են պայքարել: Մենք ուրախանում ենք, երբ որեւէ երկիր ընդունում է Հայոց ցեղասպանությունը: Այսօր մեր օլիմպիական չեմպիոնը դուրս է գալիս հաղթանակը տոնելու Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը կրող շապիկով՝ ինչքան դրամատիկ ուրախություն կա դրա մեջ: Նույն կերպ, երբ մեր փայլուն հետախույզների շնորհիվ բերվում են զոհված օդաչուների մարմնի մասունքները, մենք ուրախանում ենք, որ փայլուն մարտական գործողություն է կատարվել, բայց ինչքան տխուր է դրա անհրաժեշտությունը: Այսինքն՝ մեր մեջ դրաման շատ է, բայց մենք շարունակում ենք պայքարել ու այդպես է լինելու միշտ»,- ավարտեց մեր զրուցակիցը:
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան