Լոնդոնի մարաթոնի մասնակիցը ջուր Է շփել արքայազն Ուիլյամի դեմքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Լոնդոնում զանգվածային վազքի մասնակիցներից մեկը ջուր Է շփել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail տաբլոիդին:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մարաթոնի մեկնարկը տվել են տրիբունայից՝ սեղմելով հատուկ կոճակը, իսկ այնուհետեւ արքայազն Հարրիի ընկերակցությամբ միացել են ջուր բաժանող կամավորներին:
Ինչպես նշում Է հրատարակությունը, մարաթոնի բազմաթիվ մասնակիցներ կանգ Էին առնում՝ ողջունելու թագավորական ընտանիքի անդամներին կամ լուսանկարվելու նրանց հետ: Այդ պահին նրանց մոտով վազող մարդկանցից մեկը շշից ջուր Է շփել արքայազն Ուիլյամի դեմքին, ինչը զվարճացրել Է նրա կողքին կանգնած արքայազն Հարրիին եւ բրիտանական գահի ժառանգորդի տիկնոջը:
Ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի Է ունեցել 40-կիլոմետրանոց զանգվածային վազքահերթ: Մարաթոնին մասնակցել են ռեկորդային թվով վազորդներ՝ 40 հազար 382 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



