ԵՄ-ն եւ ՌԴ-ն առայժմ գլոբալ տարաձայնություններ ունեն Ուկրաինայի շուրջը. Մոգերինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության եւ Ռուսաստանի միջեւ տակավին գլոբալ տարաձայնություններ գոյություն ունեն Ուկրաինայի շուրջը: Այս մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Որոշակիորեն ԵՄ-ն գլոբալ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, առաջին հերթին, Ուկրաինայի հարցով»,- ասել Է նա:
Մոգերինին նաեւ հայտարարել Է, որ Մինսկի համաձայնությունների կատարումը հատկապես հրատապ Է ապրիլի 23-ին ԵԱՀԿ-ի պատվիրակության ավտոմեքենայի պայթելու ֆոնին:
«Մենք քննարկեցինք՝ ինչպես կենսագործենք Մինսկի համաձայնությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզը,- ասել Է նա:- Այդ հարցն առավել հրատապ Է, հատկապես, երբ ականից պայթեց ԵԱՀԿ-ի պատվիրակության ավտոմեքենան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



