Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրության հյուրերն ու առաջին տպավորությունները

ՖՈՏՈ
Wnews.am-ը գրում է
 
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մասին պատմող լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures»-ի և օսկարակիր կինոռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը:
 Ցուցադրությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նախարարներ ու այլ բարձրաստիճան անձինք: «Խոստումը» ֆիլմին Wnews.am-ը դեռ կանդրադառնա, հիմա ներկայացնում ենք ֆիլմից հետո մշակութային, քաղաքական ու հասարակական գործիչների տպավորությունները:
 
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան. Ես երկրորդ անգամ եմ դիտում ֆիլմը։ Առաջին անգամ այն դիտեցի մոտ տաս օր առաջ լոսանջելեսյան պրեմիերային եւ հզոր էմոցիոնալ պայթյուն իմ մեջ տեղի ունեցավ, իսկ այսօր երկրորդ անգամ միեւնույն զգացողությունն էր։ Ֆիլմում հնչեց, բարձրաձայնվեց, որ մենք կանք։ Իմ կարծիքով ֆիլմը դրա մասին է, որ մենք կանք եւ պետք է շարունակենք ապրել եւ ապրելով կարողանանք մեր վրեժը լուծել։ Կարծում եմ այդ ֆիլմը ցանկացած հայի համար լավագույն միջոցն է խնկարկելու մեր նախնիների հիշատակը, եւ, իհարկե, արվեստը լավագույն միջոցն է համախմբվելու, օտարի սիրտ եւ հոգի ներթափանցելու այն խնդիրներով, որ մեկ դարից ավել է՝ չենք կարողանում լուծել։ Կարծում եմ ֆիլմն իր կարեւորագույն դերակատարումը կունենա եւ աշխարհով մեկ ցուցադրվելուց հետո համաշարհային առաջադեմ հանրության մեջ շատ բան կփոխի։ Շնորհավորում եմ ֆիլմի հեղինակներին, շնորհավորում եմ նաեւ մեզ, թեպետ առիթը տխուր է, բայց արժե շնորհավորել, որովհետեւ որքան հեռանում է ժամանակաշրջանը, այնքան կարծես թերանում է վերքը, բայց արվեստի լեզվով խոսելով՝ կարողանում ենք թարմացնել  այն: Շնորհավորում եմ։
 
Տիգրան Մանսուրյան-կոմպոզիտոր. Չափազանց հուզիչ ֆիլմ է եւ արժանի է, որ համաշխարհային մեծ բեմում այսօր  իր տեղը զբաղեցնի։ Լավ ազդակ է բոլոր նրանց համար, ովքեր համառորեն չեն ուզում իրենց աղբը խոստովանել։ Ես կասկած չունեմ, որ արդյունք լինելու է։ Կեցցե Քըրք Քըրքորյանը, ով ապրել է այնպես, որ մահից հետո էլ Ցեղասպանության ճանաչման գործին աջակից լինի։
 
 
Ռոբերտ Ամիրխանյան-կոմպոզիտոր.  Զգացումներն այնքան խորն են, տպավորություններն այնքան հզոր, որ դեռ բանականությանը մոտենալ եւ ձեւավորել միտքը բարդ է, բայց պիտի ասեմ, որ ֆիլմի մեջ զգալու ես իրական կարեկցանքի խոսքը եւ իրական զգոնության կանչի խոսքը: Ամերիկյան կինոն իր ամբողջ դեկորատիզմի առանձնահատկություններով հանդերձ իրական ցավի մասին է խոսել։ Շատ ծանր է ֆիլմը նայել, որովհետեւ գործ ունենք մարդկային ճակատագրի հետ, արժեքային համակարգերը չենք կարող գնահատել թույլ կամ ուժեղ ձեւակերպումով։
 
Շարունակությունը՝ այստեղ
Ապամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»