Թուրք դատախազը Դինքի գործով մեղադրականում ներառել է Ֆեթուլլահ Գյուլենին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում 51 կասկածյալի նկատմամբ նոր մեղադրական եզրակացություն է կազմվել: Կասկածյալների շարքում է նաև չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Մյուս կասկածյալների թվում են նախկին դատախազ Զաքարյա Օզը, փակված «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն, լրագրողներ Ադեմ Յավուզ Ասլանը, Էրջան Գյունը, ժամանակին Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզը և այլոք:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը մեղադրականում կասկածյալների համար «սահմանադրական կարգը վերացնելու փորձ անելու» և «կանխամտածված սպանությանը մասնակցելու» մեղադրանքներով պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել նրանց:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



