Թրամփ․ ՄԱԿ ԱԽ-ն պետք է պատրաստ լինի նոր պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ ԱԽ-ն պետք է պատրաստ լինի նոր պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ Փհենյանի հրթիռային ու միջուկային ծրագրերի շուրջ լարվածության աճի համատեքստում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ ԱԽ ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, հայտնում է Reuters-ը։
«Հյուսիսային Կորեայի հարցում ստատուս- քվոն անընդունելի է, ու ՄԱԿ ԱԽ-ն պետք է պատրաստ լինի լրացուցիչ խիստ պատժամիջոցներ ձեռնարկել՝ Փհենյանի հրթիռային ու միջուկային ծրագրերի կապակցությամբ»,- նշել է նա։ Թրամփի խոսքով, սա աշխարհի համար իրական սպառնալիք է՝ «անկախ նրանից՝ ուզում ենք խոսել այդ մասին, թե ոչ»։ «Հյուսիսային Կորեան մեծ խնդիր է աշխարհի համար ու մենք պետք է լուծենք այն»,- համարում է Թրամփը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



