Մարին Լը Պենը ժամանակավորապես լքում է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարին Լը Պենը ժամանակավորապես լքում է «Ազգային ճակատ» աջ պոպուլիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնել է նա ապրիլի 24-ին ։ Նա իր այս որոշումը բացատրել է նրանով, որ չի ուզում լինել որոշակի կուսակցությունից առաջադրված թեկնածու։ Դրանով իսկ Լը Պենը մտադիր է իր կողմը գրավել ընտրողների ավելի մեծ շրջանակ։ «Ես այլեւ «Ազգային ճակատի» ղեկավարը չեմ, այլ նախագահի թեկնածու»,-ասել է նա հեռուստաեթերում, փոխանցում է DW –ն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով հաղթել է «Առաջ» անկախ շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ ստանալով ձայների 24․01 տոկոսը, իսկ Լը Պենը ստացել է 21․3 տոկոս։ Այսպիսով այս երկու թեկնածուները անցե լ են երկրորդ փուլ, որը կկայանա մայիսի 7-ին։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



