Բուլղարիայի հնագույն հայկական եկեղեցում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիայի հնագույն հայկական եկեղեցում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, փոխանցում բուլղարական «Կմետա» պարբերականը։ Եկեղեցին գտնվում է բուլղարան Սիլիստրա քաղաքում՝ Ռումինիայի հետ սահմանին։
«Սուրբ Աստվածածին եկեղեցին մեր երկրի հնագույն հայկական եկեղեցին է , այն կառուցվել է 1620-ականներին։ Շինարարության ժամանակը հաստատում է աղոթասրահի հատակի քարը։
Հայերը Սիլիստրայի ամենահին բնակիչներից են։ Տարեգիրները վկայում են այն մասին, որ այս քաղաքում, որը այն ժամանակ կոչվում էր Դորոստոլ, եղել է սրատեգ՝ Ջոջիկ անունով, որը ծագումով հայ էր։
Քաղաքի հայկական համայնքը պահպանում է նախնիների ավանդույթները։ Եկեղեցում հավերժ կրակ է վառվում։ Հիշատակի աղոթքները կանցնեն այդ կրակի մոտ, որը կյանքի ու հույսի խորհրդանիշն է», գրումէ պարբերականը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



