Համակարգչային խաղ խաղալու արգելքի պատճառով դպրոցականը դանակահարել է ծնողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Չելյաբինսկի մարզում դպրոցականը սպանել է մորն ու ծանր վիրավորել հորը: Պատճառը World of Warcraft խաղալու արգելքն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Չելյաբինսկի մարզի կայքի տեղեկությունը:
Նախնական վարկածի համաձայն, դպրոցականը դպրոցից տուն է եկել «անբավարար» գնահատականով, ինչի պատճառով ծնողներն արգելել են համակարգչի առջեւ նստել: Երբ տղայի հայրը տուն է եկել, երեխան դանակի մի քանի հարված է հասցրել նրան: Տղամարդը չի մահացել, սակայն ծայրահեղ ծանր վիճակում է:
Դեռահասի խոսքով, տեղի ունեցածից հետո որոշել է ինքնասպանություն գործել: Նրան որոշ ժամանակ անց գտել են բնակավայրի մոտակա լճի ափին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



