Հայկո. «Անահիտը ոչ միայն իմ սիրած աղջիկն է, այլև լավ ոճաբան». Life.tert.am
ՖՈՏՈLife.tert.am-ը գրում է
Երգիչ Հայկոն մի շարք նորություններ ունի, որոնք շուտով կներկայացնի իր երկրպագուների դատին։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչն ասաց, որ այժմ աշխատում է իր նոր ալբոմի վրա։
«Աշխատանքներն արդեն ավարտին են հասնում։ Ալբոմի երգերից որևէ գործ դեռևս չի հրապարակվել։ Ալբոմի անունը դեռ չեմ որոշել։ Վերջում կհասկանամ` որն է մեր կողմից ամենասիրված երգը կամ մի քանի մասնագետների կողմից համարվում լավագույնը և հենց այդ անունն էլ կստանա ալբոմը»,– ասաց երգիչն ու հավելեց, որ նոր ձայնասկավառակը նախատեսում է թողարկել ամռանը։
Երգիչը նաև նոր տեսահոլովակ կնկարահանի` Երևանին նվիրված երգի հիման վրա։ Նրա նոր երգը կոչվում է «Սիրո հավերժ քաղաք»։ Երաժշտության հեղինակը հայկոն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։

Շարունակությունը՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



