Չինաստանում կայծակը հարվածել Է հեռուստահաղորդավարին ուղիղ եթերի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին կայծակն Է հարվածել ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է South China Morning Post թերթը:
Միջադեպը տեղի Է ունեցել, երբ Լու Սյաոդունը փողոցում կանգնած պատմում Էր եղանակի կանխատեսման մասին: Այդ պահին քաղաքում ամպրոպ Է եղել:
Տեսագրության մեջ, որը YouTube-ում հրապարակել Է «Ժենմին ժիբաո» թերթը, պայծառ բռնկում Է երեւում եթերի պահին, ինչից հետո հաղորդավարը ճչում Է եւ դեն նետում հովանոցը, որին, ենթադրաբար, հարվածել Է կայծակը:
«Ձեռքս թմրեց, ես Էլեկտրականության պես դեղին կայծեր տեսա ձեռքիս եւ հովանոցի բռնակի վրա»,- մեջբերում Է անում հաղորդավարի խոսքից South China Morning Post թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



