Արմավիրում 2-ամյա երեխան նրբերշիկ ուտելիս խեղդվել է ու մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Արմավիրի մարզում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, 2-ամյա երեխա է մահացել՝ կերակուրից խեղդվելու հետեւանքով:
Վաղարշապատի հիվանդանոցից, որտեղ 2-ամյա Տիգրան Մարուքյանը տեղափոխվել է մահացած, NEWS.am-ին տեղեկացրին, որ տանը նա նրբերշիկ է կերել, որի մի կտորը մնացել է կոկորդում, փակել շնչափողի անցքը:
«Հարեւանուհին պատմեց, որ նրբերշիկ է կերել, խեղդվել է, փորձել են օգնել հանել նրբերշիկը, չեն կարողացել: Երբ բերեցին հիվանդանոց, փորձում էի խողովակ անցկացնել կոկորդով, նկատեցի, որ նրբերշիկը նստած էր շնչափողի անցքին»,- ասաց վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Նաիրա Բասենցյանը:
Բժշկուհին նշեց, որ վերակենդանացման միջոցառումներ են անցկացրել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



