Թբիլիսիում քննարկվել են վրաց-թուրքական ռազմական համագործակցության խորացման հեռանկարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգության, տարածաշրջանային մակարդակով ռազմավարական համագործակցության եւ Սեւ ծովում անվտանգության հարցերը: Այս կապակցությամբ նրանք նշել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան- ձեւաչափով համագործակցության կարեւորությունը:
Նրանք նաեւ ուշադրություն են հատկացրել Լեւան Իզորիայի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցին եւ նշել, որ դա կնպաստի երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը:
Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստան Է այցելել Վրաստանի իր պաշտոնակից Դավիթ Ռաքվիաշվիլիի հրավերով: Թուրքիայից ժամանած հյուրի հետ արդեն հանդիպում Է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը թուրքական կողմին շնորհակալություն Է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդել Է Sputnik-ը:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



