Կիեւի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքը պատրաստ Է «Եվրատեսիլ-2017»-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Կիեւը լիովին պատրաստ Է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի անցկացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտարարել Է Կիեւի պետական քաղաքային վարչակազմի փոխնախագահ Ալեքսեյ Ռեզնիկովը:
«Կիեւ քաղաքը լիովին պատրաստ Է «Եվրատեսիլ-2017»-ի անցկացմանը: Ինչպես մենք ասում Էինք, Կիեւը պատրաստ Էր, Կիեւը պատրաստ Է, Կիեւը պատրաստ կլինի»,- ասել Է Ռեզնիկովը մամուլի ասուլիսում:
Նա նշել Է, որ Կիեւում մետրոյի «Լեւոբերեժնայա» կայարանի շրջանում, որը գտնվում Է Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մոտ, որտեղ կկայանա մրցույթը, ենթակառուցվածք Է պատրաստվում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Բացի դրանից, տարածքը կանաչապատվում Է, փոխվում Է լուսավորությունը:
Կիեւի իշխանությունները խոստանում են, որ մրցույթի անցկացումը չի խանգարի այն շենքերի բնակիչներին, որոնք գտնվում են Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մոտ: Նաեւ նա անհիմն Է համարել այն լուրերը, թե բնակիչները չեն կարողանա տուն հասնել կամ երեխաների հետ զբոսնել անվտանգության միջոցների պատճառով, որոնք ձեռնարկվում են «Եվրատեսիլի» կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



