Ռուսաստանը տեսնում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ջանքերը` աջակցելու Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը:
Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք տեսնում ենք ԵԱՀԿ-ի ձգտումը` օգնել լուծել խնդիրները Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, կազմակերպության ակտիվ մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներին: Այս բոլոր ուղղություններով գոյություն ունեն կարգավորման առաջընթացի համար բավականին լուրջ խոչընդոտներ, սակայն, առնվազն բոլոր «արտաքին խաղացողները» տրամադրված են այնպես, որ ստեղծեն պայմաններ ներգրավված կողմերի միջև փոխզիջումներ գտնելու նպատակով»,- ասել է Լավրովը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



