«Վերադասավորումներ» վարկային շուկայում
ԲԼՈԳԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անցած մեկ տարվա ընթացքում արդյունաբերական ոլորտում բանկային կապիտալի ակտիվ աճ է արձանագրվել։ Բանկերի վարկային պորտֆելը համալրվել է 88 մլրդ դրամով՝ գրանցելով 24 տոկոսից ավել աճ։
Նույն ժամանակահատվածում բանկերի վարկային ընդհանուր պորտֆելն ավելացել է 4,7 տոկոսով կամ 92 մլրդ դրամով։
Արդյունաբերության հատվածի վարկավորման ակտիվացումը խթանել են նաև կառավարության նախաձեռնությամբ սկսված բարեփոխումները տնտեսության և հատկապես հարկային վարչարարության ոլորտում։ Այսպիսով, արդյունաբերության ոլորտում բանկային համակարգի կողմից իրականացված վարկավորման ծավալները տարեսկզբին գերազանցել են 452 մլրդ դրամը՝ դառնալով վարկային շուկայի առաջատարը։
Փաստենք, որ նման երևույթ, երբ արդյունաբերության ոլորտի հատկացումները գրեթե 17 մլրդ դրամով գերազանցել են սպառողական վարկերին, առաջին անգամ է գրանցվում վերջին չորս-հինգ տարիների կտրվածքով։