Իրինա Հարությունյանի գարնանային ֆոտոշարքը՝ իր հեղինակած զգեստով
ՖՈՏՈNEWS.am STYLE-ը գրում է.
Գարունը ոգեշնչում է շատերին: Բնության զարթոնքը, կարծես թե, անտարբեր չի թողել նաեւ երգչուհի Իրինա Հարությունյանին: Օրերս Իրինան, համագործակցելով լուսանկարչուհի Սոնա Բարսեղյանի հետ, իրականացրել է գարնանային պայծառ ֆոտոշարք, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին:
«Մինչ օրս դեռ չեմ ունեցել գարնանային ֆոտոշարք, ահա, թե ինչու որոշեցի լուսանկարվել հենց այս թեմայի մեջ»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին՝ հավելելով, որ սիրում է տարվա բոլոր եղանակները, բայց գարունն առանձնացնում է որոշ պատճառներով.
«Գարունն ինձ համար նոր կյանքի, նոր մտքերի եւ ամեն ինչ նորից սկսելու խորհուրդ ունի»,-ասում է նա՝ նշելով, որ հիմնականում համագործակցում է լուսանկարչուհի Սոնայի հետ եւ միշտ տարբերվող ֆոտոշարքեր է ունենում:
Ի դեպ, լուսանկարներում երեւացող զգեստի հեղինակը հենց Իրինան է:
Որքանով է Իրինայի այս ֆոտոշարքը տարբերվող՝ գնահատեք ինքներդ:)