Թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճամբարների ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ավիացիան երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության տասնյակ անդամների է չեզոքացրել Իրաքում և Սիրիայում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են թուրքական զինուժի գլխավոր հրամանատարությունից:
«Ապրիլի 25-ին Իրաքի Սինջար լեռան շրջանում և Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմաօդային ուժերի իրականացրած արշավի արդյունքում խոցվել են ահաբեկիչների թիրախները: Իրաքում չեզոքացվել է 40, Սիրիայում` 30 ահաբեկիչ», - ասվում է ռազմական կառույցի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է ռազմական գործողությունները ձեռնարկվել են անցյալ գիշեր: Թուրքական ավիացիան հրթիռա-ռումբային ավիահարվածներ է հասցրել ՔԱԿ-ի ճամբարների ուղղությամբ Սիրիայում և Իրաքում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



