«Վեցյակը» եւ Իրանը հավաստել են իրանական ատոմի շուրջը գործարքի իրագործումը շարունակելու մտադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման համատեղ հանձնաժողովի մասնակիցները հավաստել են այդ համաձայնագրի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հանձնառությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրանի եւ միջազգային միջնորդներնի «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշատական անդամները եւ Գերմանիան) քաղտնօրենների մակարդակով բանակցությունները կայացել են Ավստրիայի մայրաքաղաքում՝ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի ներկայությամբ, որը նիստը նախագահել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանձնարարությամբ:
«Վեցյակը» նաեւ հավաստել Է միջազգային առեւտրատնտեսական փոխգործակցությանը եւ ֆինանսական ոլորտում համագործակցությանը Թեհրանի լիակատար մասնակցության ապահովման հանձնառությունը:
Միեւնույն ժամանակ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին ասել Է, որ հանդիպմանը քննարկվել Է Թեհրանի կողմից ուրանի խտանյութի գնման հնարավորությունն՝ այն գազի վերամշակելու համար, սակայն մասնակիցներն առայժմ միասնական կարծիքի չեն հանգել այդ կետի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



