Թրամփը Գաղտնի ծառայության նոր տնօրեն Է նշանակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռենդոլֆ Ալեսին նշանակել Է Գաղտնի ծառայության տնօրեն, ծառայություն, որը պատասխանատու Է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Պարոն Ալեսն այս պահին կատարում Է Սահմանապահ եւ մաքսային վերահսկողության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պարտականությունները: Ավելի վաղ նա ղեկավարում Էր Ծառայության օդային եւ ծովային գործողությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ Ալեսը 35 տարի ծառայություն Է անցել ԱՄՆ-ի Ծովային հետեւակի զորակազմում, պաշտոնաթող Է եղել 2011 թվականին՝ գեներալ-մայորի կոչումով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



