Uber-ը հայտարարել Է թռչող փոխադրամիջոց ստեղծելու պլանների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆUber ընկերությունը, որը մասնագիտացած Է տաքսիների առցանց պատվերների բնագավառում, հայտարարել Է մինչեւ 2020 թվականը թռչող փոխադրամիջոցի աշխատանքային մոդել ներկայացնելու պլանների մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today-ին:
«Քաղաքային ավիացիան բնական հաջորդ քայլն Է Uber-ի համար»,- նշել Է արտադրանքի գծով գլխավոր ներկայացուցիչ Ջեֆ Հոլդենը:
Նա հավելել Է, որ ընկերությունը ձգտել Է մարդկանց տալ ավելի շատ ազատ ժամանակ, ինչպես նաեւ նվազեցնել ճանապարհների բեռնվածությունը եւ շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը: Այս առնչությամբ Uber-ն աշխատում Է, որպեսզի «Սեղմիր կոճակն, ստացիր թռիչք» ընտրության հնարավորությունն իրականություն դառնա, նշել Է Հոլդենը:
Ընկերությունը փոխադրամիջոցի նոր մոդելը պատաստում Է Դուբայում կայանալիք World Expo-2020 ցուցահանդեսի համար:
Uber տաքսիների պատվիրման առցանց ծառայությունն աշխատում Է գրեթե 70 երկրների 570 քաղաքներում:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



