Երևան-Աշտարակ ճանապարհին «FORD»-ն ընկել է ձորը և այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 6-ին` ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան է կողաշրջվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում «FORD» մակնիշի 34 QA 263 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվելով ձորը` այրվել: Զոհեր և տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.08-ին, մարվել 01.20-ին: Այրվել է ավտոմեքենան ամբողջությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



